Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Զինադադար, ի վերջո, չի լինի, պատերազմը կշարունակվի և կավարտվի կամ ՌԴ հաղթանակով, կամ միջուկային զենքի գործադրմամբ Երրորդ համաշխարհայինով. 8

Զինադադար, ի վերջո, չի լինի, պատերազմը կշարունակվի և կավարտվի կամ ՌԴ հաղթանակով, կամ միջուկային զենքի գործադրմամբ Երրորդ համաշխարհայինով. 8
26.03.2025 | 14:27

Այս մասին է վկայում, առնվազն հուշում առկա ամբողջ տեղեկատվությունը

Սկիզբը՝ այստեղ

Օրեցօր հաստատվում է վերնագրով արտահայտված այս կանխատեսումը: Ի տարբերություն հնարավոր ընդդիմախոսների, մենք խոսում ենք փաստերով:

«Time» ամսագիրն օրերս հարցազրույց է հրապարակել Ուկրաինայի նախագահի պաշտոնը զբաղեցնող Վլադիմիր Զելենսկու հետ։ Նյութը նկարազարդվել է Զելենսկու լուսանկարով, որը կանգնած է վառվող Կրեմլի և դամբարանի նկարի ֆոնին։ Պարբերականի հավաստմամբ, տվյալ նկարը գտնվում է Զելենսկու աշխատասենյակի կողքին գտնվող առանձին սենյակում։ Այսօրվա ճեպազրույցում տվյալ նկարին ու դրա հրապարակմանն անդրադարձել է նաև ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Վերոնշյալը թերևս արդեն բավարար է պատկերացում կազմելու համար՝ զինադադար, ի վերջո, կլինի՞, թե չի լինի… Այնուհանդերձ, քանի որ հիշյալ նկարով արտահայտված Զելենսկու, մեր կարծիքով, միանգամայն լուրջ դիրքորոշումը ոմանք կարող են պարզապես ինքնագովազդ կամ տղայամտություն, թիթիզություն համարել, շարունակենք փաստարկումը…

Սակայն մինչ այդ նշենք, որ Էր Ռիադում Ռուսաստանի և ԱՄՆ-ի փակ ձևաչափով բանակցությունները տևել են շուրջ 12 ժամ, ինչը համարվում է ռեկորդային: Հանդիպմանը ռուսական պատվիրակությանը գլխավորել ու ռուսական կողմը ներկայացրել են Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար, արտաքին գործերի նախկին փոխնախարար Գրիգորի Կարասինը և ԱԴԾ տնօրենի խորհրդական Սերգեյ Բեսեդան: ԱՄՆ- ի կողմից ներկա են եղել Պետդեպարտամենտի քաղաքական պլանավորման գծով տնօրեն Մայքլ Էնթոնը, նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգի օգնականները և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլտցի ներկայացուցիչները:

Մարտի 23-ին Էր Ռիադում հանդիպել էին Կիևի և Վաշինգտոնի ներկայացուցիչները։ Ինչպես սպասվում էր, որ երեկ ռուսական պատվիրակության հետ ամերիկյան պատվիրակության բանակցություններից հետո նրանք կրկին հանդիպել են:

«РИА Новости»- ին երեկ հայտնելով , որ բանակցությունների արդյունքների վերաբերյալ ԱՄՆ- ի և ՌԴ- ի համատեղ հայտարարությունը կհրապարակվի այսօր՝ մարտի 25- ին, տեղեկացրեց. «Ինչպես հայտարարել են Կրեմլում, հիմնական թեման Սևծովյան նախաձեռնությունն է, որը քննարկվել է Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի վերջին հեռախոսազրույցի ժամանակ»:

Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի անդամ Ռոզա Չեմերիսի տեղեկացմամբ, ՌԴ- ի և ԱՄՆ-ի միջև զրույցի գլխավոր թեման եղել է նավագնացության անվտանգությունն ու կրակի դադարեցումը Սև ծովում:

Անդրադառնալով մարտի 18- ին Թրամփի և Պուտինի հեռախոսային բանակցություններին, «РИА Новости»- ին նշել է, որ Պետությունների ղեկավարները նաև պայմանավորվել են տեխնիկական բանակցություններ սկսել Սև ծովում հրադադարի, լիակատար հրադադարի և մշտական խաղաղության ռեժիմի սահմանման շուրջ: РБК- ի տեղեկացմամբ , բանակցությունների ընթացքում քննարկման թեմաներն են եղել Սև ծովում նավագնացության անվտանգությունը և էներգաօբյեկտներին հարվածների ժամանակավոր դադարեցման մանրամասները:

Սակայն երեկ երեկոյան արդեն պարզ դարձավ, որ քննարկվել է խնդիրների շատ ավելի լայն շրջանակ. «РИА Новости»– ի տեղեկացմամբ, Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ- ն Ուկրաինայում հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերի շրջանակներում քննարկում է տարածքների, սահմանազատման գծի և ԱԷԿ- ի վերահսկողության հարցերը:

Թեև ԱՄՆ- ի նախագահն ուղղակիորեն չի հստակեցրել, թե որ ատոմակայանի մասին է խոսքը, սակայն նրա ասածից կարելի է հասկանալ, որ խոսքը հենց Զապորոժիեի ԱԷԿ- ի մասին է:

«Մենք հիմա խոսում ենք տարածքների մասին, խոսում ենք սահմանազատման գծերի մասին,- Սպիտակ տանը կառավարության նիստի ժամանակ ասել է Թրամփը լրագրողներին:- Մենք խոսում ենք էլեկտրակայան ունենալու մասին։ Ոմանք ասում են, որ Միացյալ Նահանգները պետք է էլեկտրակայան ունենա և կառավարի այն… Նրանք խոսում են, մասնավորապես, մեծ ատոմային էլեկտրակայան ունենալու մասին» (ընդգծումը՝ մերը):

Ինչպես հայտնի է, Զապորոժիեի ԱԷԿ- ն Ուկրաինայի և նույնիսկ Եվրոպայի ամենամեծ էլեկտրակայանն է: Առկա տեղեկությունները, որոնց չենք անդրադառնում սոսկ լրագրային ծավալի սղության պատճառով, վկայում են, որ Զելենսկին նպատակ ունենալով Թրամփի ու Պուտինի միջև գժտություն սադրել, հենց ինքն է ԱՄՆ- ի նախագահին առաջարկել բանակցությունների ընթացքում ՌԴ- ից պահանջել Զապորոժիեի ԱԷԿ- ը և ամերիկյան վերահսկողության ու կառավարման ներքո վերցնելով, շահագործել այն: Հայտնի ցեղի ներկայացուցիչ ու խորամանկ Զելենսկին շատ լավ իմանալով կապիտալիստ, բիզնեսմեն, ավելի և անընդհատ ավելի մեծ գումարներ վաստակելու մարմաջն ունեցող Թրամփի բնավորությունը, այսպիսով փորձել է շահագրգռել ԱՄՆ- ի նախագահին իր ուզածին հասնելու համար: Է՞, Ռուսաստանը Զապորոժիեի ԱԷԿ- ը կտա՞ ԱՄՆ- ին…

Երեկ ավելի ուշ հայտնի դարձավ, որ կողմերը փորձում են համաձայնեցնել համատեղ հայտարարության տեքստը: Փորձում են…

«Իհարկե, դրանք բանակցություններ են, որոնք ընթանում են փակ դռների հետևում։ Իհարկե, պետք է ոչ այնքան սպասել ինչ- որ բեկումների, որքան հասկանալ, որ աշխատանքն ընթանում է մի քանի ուղղություններով»,- «РИА Новости»– ի տեղեկացմամբ, երեկ ելույթ ունենալով Պլեխանովի անվան Ռուսական տնտեսագիտական համալսարանում ու պատասխանելով բանակցությունների հնարավոր արդյունքների մասին հարցին, ասել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Անշուշտ, միանգամայն իմաստավորված կերպով նա հավելել է, որ պետք է հիշել Հատուկ ռազմական գործողության շրջանակներում Ռուսաստանի կողմից սահմանված նպատակներն ու խնդիրները՝ դրանով իսկ ակնարկելով, որ ՌԴ- ն դրանցից չի հրաժարվելու:

Ըստ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Սերգեյ Լեշչենկոյի, նման բանակցությունների համար կարող է պահանջվել ավելի քան մեկ ամիս, այսինքն՝ նույնիսկ 30- օրյա զինադադարը հետաձգվում է անորոշ ժամանակով:

«Քննարկվել է ամեն ինչ, եղել է հագեցած, ոչ հեշտ երկխոսություն, բայց միանգամայն օգտակար մեզ և ամերիկացիների համար… Իհարկե, ոչ բոլորն են որոշվել, ոչ ամեն ինչում ենք համաձայնել…»,- հետագայում ներկայացնելով ԱՄՆ- ի հետ բանակցությունների առաջին մանրամասները, «Коммерсантъ»– ի տեղեկացմամբ , ասել է Կարասինը:

Ուկրաինայի ոչ լեգիտիմ առաջնորդ Զելենսկին Telegram- ալիքում հրապարակված տեսաուղերձում մեկնաբանելով Էր Ռիադում ՌԴ- ի և ԱՄՆ- ի բանակցությունները, «Комсомольская правда»– ի փոխանցմամբ , ռուսական պատվիրակությանը անվանել է «պատերազմի թիմ»։

Իրականությունից կտրված հուսադրող հայտարարություններ

Բանակցությունների ավարտից հետո արևմտյան ԶԼՄ- ները վկայակոչելով ամերիկյան ներկայացուցիչներին, հայտնել են , թե Ռուսաստանի և Ուկրաինայի հետ ԱՄՆ- ի բանակցությունները շատ լավ են ընթանում, և շուտով դրական հայտարարություն տեղի կունենա Սաուդյան Արաբիայում բոլոր հանդիպումների արդյունքների վերաբերյալ:

«Ահա թե ինչն է ապշեցնում. մենք դեռ երբեք ավելի մոտ չենք եղել՝ գտնվելով հրադադարից ընդամենը մեկ շնչի հեռավորության վրա»,- երեկ, «Комсомольская правда»– ի տեղեկացմամբ , հայտարարել է ԱՄՆ- ի պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Թեմմի Բրյուսը լրագրողների համար ճեպազրույցի ժամանակ:

Նախատեսվում էր , որ գոնե պայմանավորվածություններ ձեռք կբերվեն Սև ծովում կրակի դադարեցման վերաբերյալ, սակայն…

Պեսկովի և Զախարովայի հայտարարությունները, ամերիկյան մամուլի և ռուսական փորձագիտական շրջանակների կարծիքը

«Մենք ելնում ենք նրանից, որ այսօր օրակարգում է Սևծովյան նախաձեռնության և այդ նախաձեռնության վերսկսման հետ կապված բոլոր թեմաների հարցը, դա եղել է նախագահ Թրամփի առաջարկը, և նախագահ Պուտինը տվել է դրա համաձայնությունը»,- ВФокусе Mail- ի տեղեկացմամբ , ասել է Պեսկովը և հավելել, որ նախորդ անգամ Ռուսաստանի առջև ստանձնված պարտավորությունները չեն կատարվել (ընդգծումները՝ մերը):

Ուկրաինան հասցրել է բացասական բանակցային ֆոն ստեղծել, ԱԹՍ- ներով մարտի 23- ի լույս 24- ի գիշերը հարվածելով Կրասնոդարի երկրամասում Կասպիական խողովակաշարային կոնսորցիումի «Կրոպոտկինսկայա» նավթամղման կայանին:

«Ցանկացած շփումից առաջ, այդ թվում՝ արտասահմանյան պատվիրակությունների Մոսկվա կատարած այցերի ժամանակ, Կիևի վարչակարգը ահաբեկչական գործողություններ է իրականացնում, հարձակումներ քաղաքացիական ենթակառուցվածքների, քաղաքացիական օբյեկտների վրա, ծայրահեղական գործողություններ և այլն»,- հայտարարել է Զախարովան ու նշել, որ Կիևին խաղաղություն պետք չէ:

«The New York Times»- ի հեղինակները կարծում են, որ Մոսկվան և Կիևը կշարունակեն մարտական գործողությունները: Աշխարհաքաղաքական փորձաքննությունների կենտրոնի տնօրեն Վալերի Կորովինը կարծում է, որ ոչ մի հրադադարի հասնել չի հաջողվի։ Ուկրաինան դա հասկացրեց՝ համաձայնելով հրաժարվել էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածելուց, բայց շարունակելով ԱԹՍ- ներ ուղարկել ռուսական օբյեկտներ։

«Ինձ թվում է, որ ժամը իննին մեր պատվիրակությունն ամերիկյան կողմին ապացուցում է, որ ուկրաինական վարչակազմն անմեղսունակ է և (պայմանավորվածություններից.- Ա.Հ.) ոչինչ չի պահպանվի,- ասել է Կորովինը:- Միակ բանը, որին մենք կարող ենք հասնել, հարձակման դինամիկայի կորուստն է և Սև ծովով զենքի մատակարարման ալիքի բացումը…»:

Կորովինը հակամարտության լուծման հնարավոր միջոցներից մեկը համարել է ԱՄՆ- ի կողմից զենքի մատակարարման և հետախուզական տվյալների փոխանցման դադարեցումը: Նրա կարծիքով, մնացածը ռազմական գործողությունների ձգձգում է։

Մեծ Բրիտանիայից վերլուծաբան Ալեքսանդր Մերկուրիսը, «Комсомольская правда»– ի փոխանցմամբ , հայտնել է, որ Էր Ռիադում ուկրաինական պատվիրակության անդամները փորձել են խափանել Ռուսաստանի և ԱՄՆ- ի պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ- ի նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցի ժամանակ:

Ուկրաինայի Գերագույն Ռադայի արտաքին քաղաքականության հարցերով կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Մերեժկոն կոչ է արել ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններից հեռացնել ԱՄՆ- ի նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆին՝ Ռուսաստանի նոր շրջանների հնարավոր ճանաչման մասին նրա խոսքերից հետո:

Չնայած երեկ և այսօր հայտարարվում էր, որ մարտի 25- ին հրապարակվելու է ռուս- ամերիկյան բանակցությունների արդյունքների վերաբերյալ կողմերի համատեղ հայտարարությունը (նույնիսկ դրա ժամն էր նշվում Վաշինգտոնի և Մոսկվայի ժամանակներով), սակայն նշված հայտարարությունն այդպես էլ չհրապարակվեց…

ՌԴ Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Չիժովը (2002- 2005 թթ.՝ արտգործնախարարի տեղակալ, 2005- 2022 թթ.՝ ԵՄ- ում ՌԴ մշտական ներկայացուցիչ), РБК- ի տեղեկացմամբ , հայտարարել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ- ն Էր Ռիադում 12- ժամյա բանակցություններից հետո համատեղ հայտարարություն չեն ընդունել Ուկրաինայի դիրքորոշման պատճառով:

Այն, որ հայտարարությունը «չի ընդունվել Ուկրաինայի դիրքորոշման պատճառով, դա նույնպես շատ բնորոշ է և սիմպտոմատիկ»,- ասել է սենատոր Չիժովը։

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 20126

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ